Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Չարենցավանի դպրոցի նորընտիր տնօրենին աջակցում է մարզպետը

Չարենցավանի դպրոցի նորընտիր տնօրենին աջակցում է մարզպետը
14.12.2018 | 01:02

Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Թե՛ ուսուցչական կոլեկտիվը, թե՛ աշակերտներն ու նրանց ծնողները հրաժարվում են ընդունել դպրոցի նորընտիր տնօրեն Աննա Բալյանին: «Մեր տնօրենը Լուսինե Կարապետյանն է, որևէ այլ անձի չենք ընդունում, սա մեր վերջնական պահանջն է: Մինչև Ազգային ժողովի ընտրությունները տարբեր թեկնածուներ եկան, խոստացան, թե ընտրություններից հետո հարցին լուծում կտան, ամեն ինչ մեր սրտով կլինի, բայց այսօր տեսնում ենք, որ որևէ բան չի փոխվում: Բոլորովին այլ միջավայրից, ուրիշ դպրոցի ուսուցչի ուզում են տնօրեն դարձնել, ինչը չի ստացվելու։ Մեր տեղեկություններով՝ Բալյանին աջակցում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, և հենց մարզպետն է շահագրգռված նրան տնօրենի պաշտոնում տեսնելու հարցում»,- «Իրատեսին» փոխանցեց խնդրին քաջատեղյակ չարենցավաններից մեկը։


Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ դպրոցի հոգեբարձուների խորհրդի որոշ անդամներ, տարբեր տեսակի ճնշումների (գուցե նաև ֆինանսական) ազդեցությամբ են ընտրել Աննա Բալյանին. «Այս պահին ծնողները համատարած կերպով երեխաներին հանում են դպրոցից ու այլ դպրոցներ տեղափոխում, դասարաններ կան, որ առհասարակ փակվել են: Ի՞նչ է լինելու սրա վերջը, անհասկանալի է, որովհետև նոր իշխանությունները չեն ուզում լսել ծնողներին, աշակերտներին, որ մեկ մարդու նման Կարապետյանին են պահանջում»:
Ի դեպ, աշակերտների հետ նաև ուսուցիչներն են հեռանում, և արդեն 8-9 ուսուցիչ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ